10.01.2017|
00:05
Հայաստանյան միջավայրում ընդունված մոտեցում կա, թե երկրի տնտեսության կայացումը հարկ է սկսել ինչ-ինչ երևույթների դեմ պայքարով։ Ոմանք այն կապում են կոռուպցիա և մոնոպոլիա հասկացությունների հետ, նրանց ընդդիմախոսներն այդ մոնոպոլիաների գոյությունը մասամբ անհրաժեշտ են համարում, երրորդները հիմնախնդիր են համարում ուսյալ հասարակության անհրաժեշտությունը, չորրորդները՝ արդարության հաստատումն ու օրենքի գերակայությունը և այսպես շարունակ։